copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:42 18-04-2022

Գյուլագարակի ղեկավարի կողմից հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գ.-ի, վերջինիս հետ փոխկապակցված ընտանիքի անդամ Թ.Բ.-ի, ինչպես նաև Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ-ի կողմից իրենց 2020թ. տարեկան հայտարարագրերում հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ թաքցնելու հանգամանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, համայնքի ղեկավար Մ.Գ.-ն ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնատար անձի 2020 թվականի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իր անվամբ գրանցված Լոռու մարզի Ագարակ համայնքի Լոռի Բերդ և հիմնականում Կուրթան գյուղերում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակելի նպատակային նշանակության 11 հողամասերը՝ որպես պահեստ օգտագործման նպատակով արտադրական նշանակության շինությամբ և բնակելի տնով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 2,5մլն ՀՀ դրամ: Թաքցվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան, «ԳԵՏԱՎԱՆ» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը: Բացի այդ, Մ.Գ.-ն չի հայտարարագրել աշխատավարձի տեսքով 2020թ. ստացած եկամտից 2.822.648 ՀՀ դրամը:

Գյուլագարակ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված Թ.Բ.-ն ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության իրավունքով, ինչպես նաև համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով իր անունով գրանցված Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող գյուղատնտեսական, բնակելի նպատակային նշանակության 11 հողամաս՝ ԱՀԿ շենքով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 9.514.256 ՀՀ դրամ: Բացի այդ, վերջինս չի հայտարարագրել նաև 2020թ. ընթացքում իր հաշիվներում ունեցած ընդհանուր 20.898.491 ՀՀ դրամ գումարը:

Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված Լոռու մարզի Գյուլակարագ համայնքում գտնվող գյուղատնտեսական, կառուցապատման, բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 3 հողամաս, իրեն տրամադրված 1.350.000 ՀՀ դրամ վարկը, ինչպես նաև՝ 4.237.134,3 ՀՀ դրամի չափով եկամուտը:

2022թ. ապրիլի 2-ին նշված երեք անձանց վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է վերաբեռրյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործը, ըստ մեղադրանքի նշված երեք անձի. ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու:

2022թ. ընթացքում, ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ (hայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) և 314.3–րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով քննվել է 16 քրեական գործ, որոնցից 12-ը՝ փոխանցվել է նախորդ տարվանից:

Վերոնշյալ քրեական գործերից 13-ը հարուցվել են հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (որից 1-ը՝ հարուցվել է 2022թ), իսկ 2-ը՝ hայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (2-ն էլ հարուցվել են 2022թ.) փաստերով, մեկ քրեական գործ հարուցվել է Հ քրեական օրենսգրքի 314.2 և 314.3-րդ հոդվածներով:

16 քրեական գործով 11 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածով:

Մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 3 քրեական գործ 5 անձի վերաբերյալ, որից 1-ով 1 անձի վերաբերյալ դատախազի կողմից որոշում է կայացվել ոչ արդրացնող ՝ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեականացումից հետո (հոդվածը լրացվել է 09.06.17թ. ) 2022թ. առաջին անգամ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 գործ 1 անձի վերաբերյալ:

1 քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ 13 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

adv_banner

Ամենից շատ դիտված

11:02 Ադրբեջանցիների ոչ սպորտային պահվածքը՝ հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ
13:30 ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ մահացածն ու վիրավորները մասնակցում էին հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:00 Արմավիրում ծիրան հավաքելու գնացած հնդիկները բերման են ենթարկվել
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
22:30 Մեր անվտանգության թիվ 1 պատասխանատուն վարչապետն է, բայց Հայաստանը ծախում է․ հարցում
12:02 Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել
15:10 Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան  
12:52 Կարապետ Պողոսյանն այս պահին տանն է, հատուկ  հսկողության տակ