Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:19 18-04-2022

ԳՇ-ից այցելել են զինհոսպիտալ ու ստուգել ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակը

Զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբն այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:

ՊՆ-ից -ին հայտնում են, որ աշխատանքային խմբի անդամները հոսպիտալում ստուգել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպման ընթացքը և անցագրային ռեժիմը, տարածքների և ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակն ու մատուցվող սննդի որակը, հիվանդասենյակների ներքին կարգուկանոնը, զրուցել բուժում ստացող զինծառայողների հետ։