Ազատության հրապարակում շարունակվում է Արթուր Վանեցյանի նստացույցը, ժամանակ առ ժամանակ հրապարակ են գալիս նաև «Հայաստան» դաշինքի տարբեր պատգամավորներ:
Քաղաքացիներից մեկը, դիմելով Վանեցյանին և նրան քաջալերելով, ասաց. «Արթուր, ես ներում եմ քո բոլոր կեղտոտությունները, որ ժամանակին արել ես»:
Քաղաքացու այս կես կատակ-կես լուրջ դիտարկմանը Վանեցյանը արձագանքեց բարձր ծիծաղով: