Ազատության հրապարակում շարունակվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի նստացույցը: Վանեցյանը հայտարարել է, որ ժամը 7-ին հանդես է գալու մամուլի ասուլիսով, իսկ մինչ այդ նա շրջում է իր համախոհների և հավաքվածների հետ, նրանց Արցախի դրոշով կրծքանշաններ բաժանում: