Արտաքին 4 տարի առաջ - 11:58 18-04-2022

Ճապոնիայում մեկ կիլոգրամ կանաչ թեյն աճուրդում վաճառվել է 15.5 հազար դոլարով

Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում կայացած աճուրդում ձեռքով քաղված կանաչ թեյի կիլոգրամը վաճառվել է 1.96 մլն իենով (15500 դոլար), հաղորդում է Japan Times-ը։
Թեյն աճեցվել է նույն պրեֆեկտուրայում գտնվող Ֆուձինոմիա քաղաքում։ Ամեն տարի Սիձուոկա պրեֆեկտուրայում անցկացվում է ճապոնական թեյի աճուրդ, որտեղ արտադրողները նոր բերքից ստացված արտադրանք են ներկայացնում։ Դրան մասնակցում են թեյ արտադրող և դրա վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:
Ըստ աճուրդի կազմակերպիչների, այս տարի թեյի շուկայի ակտիվությունը նվազել է, սակայն դրա որակն ինչպես միշտ բարձր է։ Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ Թեյի շուկայի նախագահ Յասուհիդե Ուչինոն նշել է, որ չնայած էներգիայի և հումքի գների աճին, «շուկան ջանասիրաբար աշխատում է արդարացված գնով համեղ թեյ​​ ներկայացնելու համար»:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին