Այս պահին ոստիկանությունը փորձում է ուժով ցրել Արթուր Վանեցյանի հրավիրած հավաքը: Քիչ առաջ ոստիկանությունը ուժ կիրառեց ցուցարարների վրա, որոշներին բերման ենթարկեց: Արթուր Վանեցյանին և նրա համախոհներին թույլ չեն տալիս ազատության հրապարակում վրան տեղադրել, քիչ առաջ Վանեցյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ թույլ էլ չտան, ապա իրենք փողոցում կգիշերեն: