Մենք գնալու ենք բոլոր տարբերակներին և չենք դադարեցնելու ակցիաները մինչև այդ հարցը չլուծենք․ Կարին Տոնոյան
copy image url

Մենք գնալու ենք բոլոր տարբերակներին և չենք դադարեցնելու ակցիաները մինչև այդ հարցը չլուծենք․ Կարին Տոնոյան

Ներքին 3 տարի առաջ - 15:33 16-04-2022
Նախօրեին «5165 շարժումը», հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը հայտարարել են, որ ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։
Oragir.news-ի հետ զրույցում 5165 շարժման հիմնադիր ղեկավար Կարին Տոնոյանն ասաց, որ իրենք միջոցառումների շարք են անելու, լինելու է գիտաժողով, նաև փողոցային պայքար, մարզերում իրազեկում են իրականացնելու, փողոցներում պաստառներ են տեղադրելու, բուկլետներ բաժանելու։

«Անդադար պայքար է լինելու, նաև նշելու ենք որոշակի ժամկետ, թե երբ ենք նախատեսում մեր պայքարը հասցնել տրամաբանական ավարտին։ Մենք էլ ենք հասկանում, որ արդյունքի հասնելը շատ դժվար է լինելու, բայց մենք հստակ հասկանում ենք, որ այդ մարդն այլևս չի կարող ղեկավարել մեր պետությունը, որովհետև նա առողջ չէ, տրամաբանական ու հոգեբանական խեղվածություն ունի, որը երևում է, իր ելույթներից։

Մենք գնալու ենք բոլոր տարբերակներին և չենք դադարեցնելու ակցիաները մինչև այդ հարցը չլուծենք, մենք ոչ ընտրության հնարավորություն ունենք, ոչ էլ երկար մտածելու ժամանակ, ամեն ինչ անելու ենք այդ մարդուն հեռացնելու համար։ Եթե կգտնվել այլ ուժեր, որ գիտեն, թե ինչպես հասնել նրա հեռացմանը՝ մենք կմիանանք իրենց։ Հիմա յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկրի համար ինչ-որ բան անել, եթե որևէ մեկն ավելի լավ ճանապարհ գիտի՝ մենք կմիանանք իրենց, եթե չգիտեն այդ ճանապարհը, թող չմոլորեցնեն մյուսներին, որովհետև քայլողը ամեն դեպքում ինչ-որ տեղ հասնում է, չքայլողն է, որ մնում է նույն տեղում, իսկ մենք նույն տեղում մնալու իրավունք չունենք, որովհետև ասել՝ Արցախը թողնում ենք Ադրբեջանի կազմում, նույնն է թե՝ ասել Շիրակը թողնում ենք Վրաստանի կամ Թուրքիայի կազմում, ի՞նչ տարբերություն։ Այդ մարդը թուրքական գործակալ է, մեր երկրի ղեկին այսօր նստած է Ադրբեջանի շահերը պաշտպանող մարդ»։

Անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանը, թե կարող էր կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե՝ առանց զոհերի՝ Տոնոյանն ասաց, որ եթե զոհվածների հարազատները պետք է այս հայտարարությունից հետո հանդուրժեն այդ մարդու ներկայությունը՝ ուրեմն այդ զոհված երեխաները ծնող չեն ունեցել։

«Դա ոչ թե հայտարարություն էր, այլ հանցագործության մասին ինքնախոստովանություն, մեր դատախազությունը պետք է համապատասխան քայլեր ձերնարկի։ Ընդ որում՝ դա ոչ թե մեկանգամյա հանցագործություն էր, այլ զանգվածային սպանության մասին ինքնախստովանություն։ Բայց քանի որ մեր իշխանության բոլոր թևերը գտնվում են հենց այդ հանցագործի ենթակայության տակ՝ մենք պետք է փոխենք իշխանությունը որպեսզի իրոք արտադարատություն տեղի ունենա և անկախ դատական համակարգ լինի, որպեսզի օրինական պատժի ենթարկի բոլորին՝ և խոստովանածի, և չխոստովանածի համար։ Շատ բաներ դեռ խոստովանած չեն»։

Քրիստինե Հովհաննիսյան

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին