Արտաքին 4 տարի առաջ - 14:18 16-04-2022

Վրաստանը հաստատել է, որ թույլ չի տա Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները. Ուկրաինայի արտգործնախարար


Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել։ Բանակցություններից հետո արտգործնախարարները մեկնաբանություններ են թողել իրենց Twitter-ում։ Նախարար Կուլեբան, մասնավորապես, գրել է, որ ի թիվս այլ հարցերի, իր գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի շնորհիվ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների հնարավոր շրջանցման հարցը, գրում է SOVA-ն։
«Իմ վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ խոսեցի շարունակվող ռուսական ներխուժումից Ուկրաինայի հերոսական պաշտպանության մասին։ Նա ինձ վստահեցրեց` Ուկրաինային Վրաստանի շարունակական աջակցության մասին: Ես շնորհակալ եմ նրան հաստատելու համար, որ Վրաստանը թույլ չի տաlis և թույլ չի տա Ռուսաստանի կողմից պատժամիջոցների որևէ շրջանցում»։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին Twitter-ի իր գրառման մեջ չի նշել հակառուսական պատժամիջոցների հարցը։
«Իմաստալից հեռախոսազրույց ունեցա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։ Կրկին անգամ հատուկ ուշադրություն դարձվեց վրաց-ուկրաինական ռազմավարական գործընկերությանը։ Ես վերահաստատեցի իմ ամուր աջակցությունն Ուկրաինային այս չափազանց դժվար պահին։ Մենք շարունակելու ենք աշխատել մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ