Արտաքին 4 տարի առաջ - 13:12 16-04-2022

Պատերազմի ընթացքում զոհվել է մինչև 3000 ուկրաինացի զինվորական. Զելենսկի

Ուկրաինայի իշխանությունների գնահատականներով՝ պատերազմի ընթացքում զոհվել է 2500-ից մինչև 3000 ուկրաինացի զինծառայող, CNN-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով, ևս 10.000 ուկրաինացի զինծառայող ստացել է վիրավորում, և «դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնան»։

Վերջին անգամ Վլադիմիր Զելենսկին զոհերի թիվը հայտնել է մեկ ամիս առաջ՝ մարտի 12-ին։ Նրա խոսքով, նրանց թիվը կազմել է 1300 մարդ, այսինքն՝ մոտավորապես երկու անգամ քիչ։

Մարտի 30-ին նախագահ Զելենսկու խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը BBC-ին տված հարցազրույցում հրաժարվել է նշել ուկրաինական կողմի կորուստները. «Իհարկե, թվեր կան, ես դրանք գրեթե ճշգրտորեն գիտեմ, բայց չեմ անվանի, քանի որ աշխարհում ոչ մի բանակ պատերազմի ժամանակ չի նշում իր կորուստները: Նախ՝ դա պետական ​​գաղտնիք է, և երկրորդ՝ դա կարող է օգնել հակառակորդին ցույց տալու իր գործողությունների արդյունավետությունը և իր ռազմական պոտենցիալի գնահատականը»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել