Ներքին 4 տարի առաջ - 15:08 15-04-2022

QR կոդի պահանջը առաջիկայում դեռ մնալու է. Ավանեսյան


«ՀՀ-ում առողջապահության ոլորտի զարգացման առումով մենք տարեցտարի գրանցում ենք բարելավում և առաջընթաց»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ հիմնական ցուցանիշների առումով՝ թե՛ մանկական մահացության, թե՛ կյանքի սպասվելիք միջին տևողության առումով, ՀՀ-ն գրավում է տարածաշրջանում բավական լավ դիրքեր։ Թե ինչպեսի՞ միջոցներ են ուղղվում պետության կողմից մարդկանց առողջության խնդիրներին՝ ասաց, որ այս առումով մենք որոշակի զիջում ենք մեր հարևաններին և ընդհանրապես՝ տարածաշրջանում։ ՀՀ-ում մեր առողջապահական բյուջեն կազմում է մեր ՀՆԱ-ի 1,4 %-ը, որը բավական ցածր ցուցանիշ է, և մենք աշխատում ենք առողջապահության բյուջեի բարելավման առումով տարեցտարի ավելացնել այդ բյուջետային միջոցները։

Ավանեսյանի խոսքով՝ երեք տարիների ընթացքում բյուջեն 81 մլրդ դրամից հասել է 114 միլիարդ դրամի, որը շեշտակի մեծացում է:

«40 տոկոս բյուջեի ավելացումը չորս տարիների ընթացքում՝ հաշվի առնելով մեր երկրի վերջին տարիների դժվարությունները, շատ մեծ փոփոխություն է։ Համաճարակային առումով այժմ ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց մենք հասկանում ենք, որ այս բարենպաստ իրավիճակում էլ պետք է պատվաստումների միջոցով լինի հետագա հիվանդացության կանխարգելման պատուհանը։ QR կոդի պահանջը կպահպանվի թե՛ ռեստորաններում, թե՛ ժամանցի վայրերում, թե՛ աշխատանքի վայրում, այսինքն՝ դրա պահանջը առաջիկայում դեռ մնալու է»։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը