Արտաքին 4 տարի առաջ - 22:38 14-04-2022

Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ․ Զախարովա

Բաքվի առաջարկած «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և դրա վերաբերյալ Երևանի արձագանքը կոչված են՝ հիմք ծառայելու խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցություններ սկսելու համար։

1lurer.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը վճռական է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն աջակցելու հարցում։

«Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ Անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետագա հետևողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը»,- նշված է Զախարովայի տարածած հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ այսուհետ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ:

«Նրա ուշադրության կենտրոնում կլինեն վերոնշյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը։ Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում մեր դաշնակիցներն ու գործընկերները կօժանդակեն Խովաևի ջանքերին։ Բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- նշել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան

Ձեզ գուցե հետաքրքրի