Արտաքին 4 տարի առաջ - 19:57 14-04-2022

Մոլդովայում արգելվել են Գեորգիևյան ժապավենն ու Z և V խորհրդանիշները

Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է երկրում օգտագործել Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից օգտագործվող Z և V խորհրդանիշներն ու Գեորգիևյան ժապավենը:

Փաստաթուղթը տուգանք կամ հասարակական աշխատանք է նախատեսում «ռազմական ագրեսիայի գործողությունների համատեքստում օգտագործվող հայտնի ատրիբուտների և խորհրդանիշների» արտադրության, վաճառքի և հանրային օգտագործման համար, ինչպես նաև «նման գործողությունների քարոզչության կամ փառաբանման»: Նման ատրիբուտները, մասնավորապես, ներառում են սև և նարնջագույն երկգույն ժապավեն, խորհրդանիշներ (ներառյալ Z և V տառերը կամ թվերն ու դրանց համակցությունները), կրծքանշաններ, կարգախոսներ և այլն. կոնկրետ ցուցակ չկա:

Օրենքի ընդունմանը կողմ են քվեարկել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորները, ընդդիմադիր կոմունիստները լքել են նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում