Ներքին 4 տարի առաջ - 18:32 14-04-2022

Այդ ամեն ինչը ջրի երես դուրս կգա, հերթական շոուն են կազմակերպել. Աղվան Հովսեփյանի պաշտպան

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։

Մեղադրանքների դրվագները բազմապիսի են. օրինակ՝ որ նա ՀԷԿ-երին օգնել է լիցենզիա ստանալու հարցում, օգտագործել է իր կապն ու դիրքը անձնական տարբեր հարցերում, մասնակցել է ձեռնարկատիրությունների կառավարմանը և այլ մեղադրանքներ։

Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակված մեղադրանքների բնույթին, ասաց, որ որևէ կոնկրետ ապացույց Աղվան Հովսեփյանի կողմից հանրային վտանգավոր արարքի կատարման վերաբերյալ գործով առկա չէ, դրանք վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն են. «Յուրաքանչյուր դրվագով ունենք շահագրգիռ անձի ցուցմունք, դատարանում այդ ամեն ինչը ջրի երես դուրս կգա, երբ հրապարակային քննություն լինի և հանրությունը հնարավորություն ունենա այս ամբողջ ինֆորմացիան ընկալելու և հասկանալու, որ հերթական շոուն են կազմակերպել»։

- Շահագրգիռ անձ ասելով նկատի ունեք Վարշամ Ղարիբյանին և Արշավիր Սարգսյանի՞ն, որոնք Ձեր պաշտպանյալի դեմ ցուցմունք են տվել։
- Այո։

- Իսկ իրենք ի՞նչ շահագրգռվածություն ունեն։

- Այ, որ կունենանք դատարանում այս քրեական գործի քննություն, հակառակ կողմը ևս հնարավորություն կունենա հարցաքննելու բազմաթիվ հակասական ցուցմունքների առնչությամբ, այդ ժամանակ եղելությունը կերևա։

- Նրանց և Հովսեփյանի միջև առերեսումներ եղե՞լ են։

- Ոչ։

- Ինչո՞ւ։

- Նպատակահարմար չենք գտել, քանի որ որևէ կերպ վարույթն իրականացնողի նկատմամբ վստահություն չունենք, դրա համար կարծում ենք, որ ավելի ճիշտ է այդ ամեն ինչը դատարանում արվի։

- Հովսեփյանը նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է։

- Հրաժարվել է։

- Իսկ դատարանում ցուցմունք կտա՞։

- Կարծում եմ՝ հետագան ցույց կտա։

- Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, գործով դատավարական կարգավիճակ ունի՞։

- Ոչ։

- Հարցաքննվե՞լ է նախաքննության ընթացքում։

- Եկեք նախաքննական գաղտնիք չասեմ։

- Առողջական վիճակը ինչպե՞ս է։

- Շատ վատ։ Մինչև դանակը ոսկորին չհասավ, պարոն Հովսեփյանը հրաժարվում էր բուժօգնություն ստանալուց համապատասխան մասնագիտական հիմնարկներում։ Երբ առաջացավ վիրահատության անհրաժեշտություն՝ ստիպված գնացինք այդ քայլին, ներկայումս ունի բազմաթիվ առողջական խնդիրներ։ Բայց հրաժարվում է հիվանդանոց տեղափոխվելուց՝ նշելով, որ կարող է դա շահարկման առիթ դառնալ։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը