Հայ պատանդների հերթական խումբ պետք է վերադարձվի․ աշխատում ենք այդ ուղղությամբ․ Արարատ Միրզոյան

Ներքին 3 տարի առաջ - 18:45 13-04-2022
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը, իր հարցն ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց, թե ի՞նչ որոշակիություն կա անհետ կորածների, գերիների հետ կապված, և ընդհանուր ի՞նչ փուլում է այս գործընթացը։

Միրզոյանն ի պատասխան Կիրակոսյանի հարցի՝ ասաց, որ դատելով հրապարակումներից, հաղորդագրություններից, կա նաև աշխատանքի չերևացող մաս։

«Անհետ կորածների, գերիների, ազատ Արցախ ունենալու խնդիրը մեր առաջնային խնդիրներից է, բայց գիտեք, որ տարբեր պատրվակներ բերելով՝ այնուհետև խնդիրը կապում են ականապատ տարածքների քարտեզների հետ։ Ամեն դեպքում մենք շարունակում ենք անել հումանիստական քայլեր՝ ակնկալելով, որ Ադրբեջանի կողմից պետք է լինի նույն մարդասիրական քայլը։ Թեման, այնուամենայնիվ, քննարկվել է բրյուսելյան հանդիպման ընթացքում, և կա պատկերացում, որ պատանդների հերթական խումբը պետք է վերադարձվի, ազատ արձակվի, մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված