Արտաքին 4 տարի առաջ - 16:38 13-04-2022

Սա երկար գործընթաց է. Հուլուսի Աքարը՝ ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացին։ Նա նշել է, որ իրենք F-16V Block 70 կործանիչների կարիք ունեն, և հավելել, որ միաժամանակ պետք է արդիականացնեն իրենց ունեցած F-16-երը։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

«Դրա հետ կապված մենք «Օտարերկրյա ռազմական վաճառք» ծրագրի շրջանակում (Foreign Military Sales - FMS) սկսել ենք գործընթացը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում գործընթացը շարունակվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին»,- նշել է Աքարը։

Անդրադառնալով օրերս ԱՄՆ Պետդեպից Կոնգրեսին հղված նամակին, որտեղ նշվել էր, որ F-16-երի վաճառքը Թուրքիային համահունչ կլինի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին՝ Աքարը նշել է, որ պետք է զգուշավոր լինել։

«Թեև նշված նամակում որոշ դրական տարրեր կան, բայց պետք է զգուշավոր լինել։ Սա երկար գործընթաց է, և մեր ցանկությունն այն է, որ այն դրական ավարտ ունենա»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞

Ձեզ գուցե հետաքրքրի