ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հրաժեշտի արարողությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Քրիստոս Փրկչի տաճարում տեղի է ունեցել քաղաքական գործչի հոգեհանգիտը։ Այն անցկացրել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Քաղաքական գործչի հուղարկավորությունը տեղի կունենա Նովոդևիչի գերեզմանատանը։ ՌԼԴԿ առաջնորդը մահացել է ապրիլի 6-ին, 76 տարեկան հասակում։ Պուտինը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի մահվան կապակցությամբ։ Նա նշել է, որ Ժիրինովսկին, որպես երկրի հնագույն կուսակցություններից մեկի հիմնադիր և անփոխարինելի ղեկավար, մեծ ներդրում է ունեցել երկրում պառլամենտարիզմի և օրենսդրության ձևավորման և զարգացման, ինչպես նաև համազգային խնդիրների լուծման գործում։