Ներքին 4 տարի առաջ - 22:35 07-04-2022

ԵՊՀ-ում ամբիոնների կառուցվածքային փոփոխություններ են կատարվել

ԵՊՀ-ում այսօր գիտխորհրդի հերթական նիստ է տեղի ունեցել։ Այս անգամ մի քանի ֆակուլտետի ամբիոններում կառուցվածքային փոփոխություններ անելու հարցն է քննարկվել և քվեարկության արդյունքում ընդունվել։ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, որը նույնպես ԵՊՀ գիտխորհրդի անդամ է, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ինքը եղել է գիտխորհրդի միակ անդամը, որը չի մասնակցել քվեարկությանը։

«Միայն ես եմ հայտարարել, որ չեմ մասնակցում քվեարկությանը, միայն ես, խնդրում եմ արձանագրել դա։ Բանն այն է, որ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ֆակուլտետների ամբիոնների միավորման հարցում։ Տասից ավելի ամբիոններ՝ տարբեր ֆակուլտետներից։ Ես նախ հայտարարել եմ, որ չկա հիմնավորում, թե ամբիոններն ինչու պետք է միանան իրար»։

Մելքոնյանի խոսքով, իր համար կասկածելի է, որ տարբեր ֆակուլտետներ սկսել են ժրաջանորեն առաջարկել ամբիոնները միավորել.
«Ես հատուկ հայտարարել եմ, որ սկզբունքորեն չեմ մասնակցելու քվեարկությանը։ Ընդ որում՝ այդ մասին պաշտոնապես հայտարարել եմ միայն ես»։

Հարցին, թե գիտխորհուրդն ինչպես է վերաբերում այդ փոփոխություններին, պատասխանեց. «Եթե քվեարկությանը նայենք, կարծում եմ, շատ ջերմ, որովհետև չեմ հիշում՝ ինչքան դեմ կար, դա իրենցից ճշտեք։ Բայց մեծամասնությունը կողմ էր, ենթադրում եմ՝ մի քանի հոգի էլ չի քվեարկել կամ դեմ է եղել, ուշադիր չեմ եղել։ Այդ բոլոր որոշումներն ընդունվեցին, որովհետև մեծամասնությունը կողմ էր քվեարկել։ Փոփոխությունները հետևյալն են. օրինակ՝ Պատմության ֆակուլտետում միավորվում են Սփյուռքագիտության ու Հայոց պատմության ամբիոնները, Հայ բանասիրության ֆակուլտետում՝ Հայ նորագույն գրականության ու Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնները, ինչքան հիշում եմ, Ռուս բանասիրության ֆակուլտետում էլ է եղել նման առաջարկ»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը