Ներքին 4 տարի առաջ - 20:21 07-04-2022

Ի՞նչ շանսեր ունի Հայաստանի մասնակիցը «Եվրատեսիլում»

Այս տարի «Եվրոտեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում։ Մրցույթին մասնակցում է 41 երկիր՝ այդ թվում, նաև Հայաստանը, որը նախորդ տարվա բացակայությունից հետո վերադարձել է մրցույթ։ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ վանաձորցի երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան) իր «Snap» երգով։ Այն այս պահին «Youtube»-ում ունի 1 154 046 դիտում։

Ստորև ներկայցնում ենք այն երկրիների ներկայացուցիչներին, որոնց երգերը «Youtube»-ում հավաքել են առավել շատ դիտումներ՝

1․ Իսպանիայի ներկայացուցիչ Chanel-ի SloMo երգը ունի 3 843 641 դիտում

2․ Նորվեգիայի ներկայացուցիչ Subwoolfer-ի Give That Wolf a Banana երգը ունի 3 119 916 դիտում․

3․ Իտալիայի ներկայացուցիչներ Mahmood-ի և BLANCO-ի Brividi երգը ունի 2 645 854 դիտում․

4․ Ավստրիայի ներկայացուցիչներ LUM!X-ի և Pia Maria-ի Halo երգը ունի 2 504 295 դիտում.

5․ Ուկրաինայի մասնակից Kalush Orchestra-ի Stefania երգը ունի 2 485 934 դիտում․

6․ Նիդերլանդների ներկայացուցիչ S10-ի De Diepte երգը ունի 2 305 305 դիտում․

7․ Ալբանիայի մասնակից Ronela Hajati-ի Sekret երգը ունի 2 037 518 դիտում․


Oragir.news-ը «Եվրատեսիլ»-ում Հայաստանի հաղթելու շանսերի և այլ երկրիները ներկայացնող մասնակիցների մասին, զրուցեց «Եվրատեսիլ» լուսաբանող լրագրող և փորձագետ՝ Ալեն Ավագյանի հետ․

« Ինչպես գիտեք, «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է։ Սովորաբար այս շրջանում դեռ վաղ է կանխատեսումներ անել։ Որոշակի պատկեր ուրվագծվում է, երբ տեղի են ունենում մասնակիցների առաջին փորձերը։ Թեև կա կարծիք, որ այս կամ այն ոճի երգերը հաջողություն չեն ունենում մրցույթում, բայց Եվրատեսիլի ֆորմատ գոյություն չունի։ Ցանկացած երգ կարող է հաջողության հասնել։ Նաև գոյություն ունի Dark horse հասկացությունը՝ երգեր, որոնք անսպասելիոերն բարձր արդյունք են գրանցում։ Կարծում եմ՝ տպավորիչ համարի և ելույթի դեպքում մեր ներկայացուցիչը լավ հորիզոնական զբաղեցնելու շանսեր ունի։ Հաղթանակի մասին, կարծում եմ, պետք չէ խոսել։ Հավանական չեմ համարում։ Կարծում եմ՝ այս տարի պատվիրակությունն այլ խնդիրներ է դրել իր առաջ, հաղթելու մասին չեն էլ մտածում։ Այս տարի Էքսպերիմենտ են արել՝ անհայտ երգչուհու ընտրելով, որը ոճային առումով շատ տարբեր է նախորդ տարիների մեր ներկայացուցիչներից։ Խնդիրը հենց դա էր՝ անկախ հավանական արդյունքից, մրցույթին մասնակցել անհայտ ներկայացուցիչով և հնարավորություն տալ նոր ու տաղանդավոր արտիստին հայտնի դառնալ, առաջ գնալ։ Երգչուհին տաղանդավոր է, հայ հանդիսատեսի շրջանում բավականին սիրվել է։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է։

Այն հարցին, թե իր կարծիքով, որ պետություններն ունեն հաղթանակի շանսեր, Ավագյանը պատասխանեց․
«Ուկրաինա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, միգուցե նաև՝ Նորվեգիա»
Իսկ Ադրբեջանցի մասնակցի մասին խոսելիս Ավագյանն ասաց, որ իրենց երգի վրա բավականին լուրջ երգահաններ են աշխատել, բայց Ադրբեջանի հաղթանակը անհավանական է։

«Ադրբեջանը ներկայացնում է Նադիր Ռուստամլին։ Նա Voice նախագծի ադրբեջանական տարբերակի հաղթողն է։ Երգի վրա բավականին լուրջ երգահաններ են աշխատել։ Օրինակ ՝ երգահաններից մեկը 2013 թվականի հաղթող՝ Դանիայի երգի համահեղինակներից է։ Էսպիսի մի արտահայտություն կա՝ «շտամպովկա», երգը էդ շտամպովկաներից է։ Բայց Ադրբեջանի հաղթանակը անհավանական է։ Մյուս կողմից ՝չենք մոռանում, որ մրցույթն անկանխատեսելի է և ցանկացած «անակնկալ» կարող է լինել։ Ադրբեջանի մասնակիցը ուժեղ կիսաեզրափակիչում է երգելու, պետք է դեռ պայքարի եզրափակիչ անցնելու համար»- ասաց Ավագյանը։

Մելքոնյան Մանուշակ

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան