Ավելին 4 տարի առաջ - 20:20 07-04-2022

Կրեմլն առաջին անգամ ճանաչել է Վորոնցովային և Տիխոնովային որպես Պուտինի դուստրեր

Կրեմլն առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է Կատերինա Տիխոնովային և Մարիա Վորոնցովային որպես Վլադիմիր Պուտինի դուստրեր, որոնց դեմ նախօրեին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Կրեմլը անպայման կպատասխանի Պուտինի դուստրերի դեմ պատժամիջոցներին, և «դա կանի այնպես, ինչպես հարկն է»։
Ռուսաստանի նախագահը նախկինում չէր հաստատել և չէր էլ հերքել, որ էնդոկրինոլոգ Մարիա Վորոնցովան և գիտական ​​ղեկավար Կատերինա Տիխոնովան իր դուստրերն են։
Երեկ ԱՄՆ-ը ռուսական Սբերբանկի և Ալֆա բանկի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների, այդ թվում՝ Պուտինի դուստրերի նկատմամբ սահմանափակող միջոցների նոր փաթեթի մասին հայտարարեց՝ կապված Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետ։
Սակայն ԱՄՆ ֆիննախի հրապարակած պատժամիջոցների ցանկում ի սկզբանե ներառված չեն եղել Կատերինա Տիխոնովայի և Մարիա Վորոնցովայի անունները։ Չորեքշաբթի երեկոյան ցուցակի լրացում հրապարակվեց, որը պարունակում է երկու անուն՝ Վորոնցովա (նույն ինքը՝ Ֆաասեն և Պուտինա), ծնված 1985 թվականի ապրիլի 28-ին Լենինգրադում և Տիխոնովա (նույն ինքը՝ Շամալովա և Պուտինա), ծնված 1986 թվականի օգոստոսի 31-ին, Դրեզդենում։
Ըստ Bloomberg-ի՝ Պուտինի դուստրերի դեմ պատժամիջոցները «խորհրդանշական ժեստ» են, քանի որ Տիխոնովայի և Վորոնցովայի՝ Ռուսաստանից դուրս գտնվող ակտիվների մասին ոչինչ հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ