Ներքին 4 տարի առաջ - 16:16 07-04-2022

Որոշման նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 սուբվենցիոն ծրագրերը. Սանոսյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ժամանակ քննարկվել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը զեկուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Սանոսյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 20-21թթ. իրականացված աշխատանքների համար պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետարաններին 875 միլիոն դրամ գումար հատկացնելու մասին որոշումը.

«Որոշման նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 սուբվենցիոն ծրագրերը, դրանցից 26-ը 2021թ. ծրագրեր են, որոնք ավարտվել են, և անհրաժեշտություն կա 604 միլիոն դրամ վճարելու»։

Սանոսյանի խոսքով՝ 18 ծրագրերը դեռևս 20 թվականին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 21-22 թվականներին:

«Պետք է վճարենք կառավարության մասնաբաժինը, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է, կամ կարող ենք միանգամից համայնքներով ասել. Արագածոտն 4 ծրագիր է՝ մոտ 29 միլիոն, Արարատի մարզ 4 ծրագիր է՝ 43 միլիոն, Արմավիր 9 ծրագիր է՝ 156 միլիոն, Գեղարքունիք 18 ծրագիր՝ 219 միլիոն, Կոտայք 2 ծրագիր՝ 127 միլիոն, Լոռի 3 ծրագիր՝ 30 միլիոն, Շիրակ 1 ծրագիր է՝ 11 միլիոն, Սյունիք 3 ծրագիր է՝ 85 միլիոն և Տավուշ 1 ծրագիր է՝ Բերդ համայնքի տարբեր բնակավայրերում՝ 172 միլիոն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից