Արտաքին 4 տարի առաջ - 20:58 06-04-2022

Պայթյուն Սևերոդոնեցկի բնակելի թաղամասում. տեսանյութ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ռուս զինվորականները գնդակոծել են Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկի բնակելի թաղամասը։ Արդյունքում հրդեհ է բռնկվել տասը բարձրահարկ շենքերում։

Զոհերի թիվը պարզվում է։

Համացանցում է հայտնվել տեղի ունեցած պայթյունի պահի տեսանյութը։ Կադրերը հրապարակել են տելեգրամյան մի շարք ալիքներ։