Ներքին 4 տարի առաջ - 14:23 06-04-2022

Ես իրերն իրենց անուններով եմ կոչել. Արարատ Խանդոյանը՝ Գագիկ Մելքոնյանին հայհոյելու վերաբերյալ

«Սասնա ծռերի» զինված խմբի անդամ «Միայնակ գայլի» եղբորը՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ.-ի փետրվարի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում՝ այդկերպ ծանր վիրավորանք հասցնելով վերջինիս: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծանր վիրավորանքը։ Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը ուղարկվել է դատարան։ Քրեական գործը մակագրվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանին, նիստի օր դեռևս նշանակված չէ։ Արարատ Խանդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Oragir.news-ի հետ զրույցում Խանդոյանը, անդրադառնալով առաջադրված մեղադրանքին, ասաց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում. «Մնացածը դատարանում պարզ կլինի։ Ես ընդամենն իրերն իրենց անուններով եմ կոչել»։

Ինչ վերաբերում է իր ընդդիմադիր հայացքների համար քրեական հետապնդում սկսելուն, Խանդոյանն ասաց, որ ուրիշ այլ դրդապատճառ չի տեսնում։ Նա նաև նշեց, որ չի հեռացրել այն գրառումը, որը մեղադրանք առաջադրելու հիմք է հանդիսացել։ «Նիստի օր նշանակված չէ, կխնդրեմ այլ հարցեր չտաք»,- եզրափակեց նա։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան