Ուկրաինայի հետ պայմանավորվածությունները պետք է լիովին բացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է բանակցել այնպես, որ ամբողջությամբ բացառվի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, առաջին հերթին դեպի Ուկրաինա»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, եթե Ուկրաինան հրաժարվի քննարկել այսպես կոչված «ապառազմականացումն» ու «ապաազգայնացումը», ապա դա չի նպաստի բանակցությունների շարունակմանը։