Արտաքին 4 տարի առաջ - 18:43 04-04-2022

Ռուսաստանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիան. Ուկրաինայի ՄԻՊ

Ռուսաստանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիան՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում, հայտարարել է Ուկրաինայի ՄԻՊ Լյուդմիլա Դենիսովան։

Նրա խոսքով, գերությունից ազատված ուկրաինացի զինծառայողները պատմել են դաժան վերաբերմունքի մասին. նրանց պահել են դաշտերում, փոսերում, ավտոտնակներում։

«Պարբերաբար հանել են հերթով. ծեծել են հրացանի կոթով, կրակել ականջին, ահաբեկել։ Զմեինի կղզուց տղաներին, որոնց քարշակով հասցրել ենն Սևաստոպոլ, տեղի թղթակիցները սկսել են օգտագործել քարոզչության համար, (նրանց) պատմել են ռուսական մարդասեր իշխանությունների մասին, որոնք կազմակերպում են գերիներին տուն հասցնելը: Դրա փոխարեն ռազմագերիներին տարել են անհայտ ուղղությամբ և տեղավորել վրանային քաղաքում՝ օդի մինուս 20 աստիճան ջերմաստիճանում, ինչի հետևանքով շատ տղաների վերջույթներ են ցրտահարվել»,- հայտարարել է Դենիսովան։

Պատերազմի պայմաններում BBC-ն չի կարող օպերատիվ կերպով ստուգել այս տեղեկատվությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից