ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դժգոհել է, որ Բրիտանիան, «անգլիական վատագույն ավանդույթի համաձայն, համաձայնություն չի տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացմանը Բուչայում իրավիճակի հարցով»։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը կրկին պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարում։
Նախօրեին թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը պահանջել էին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ քննարկելու Բուչայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենք հակառակ կերպ են նկարագրում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում հայտարարել է, որ «ռուսական օկուպացիայի ժամանակ Բուչայում և այլ քաղաքներում ռազմական հանցագործությունները երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա կդառնան»։
Սակայն ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram-ում գրել է, որ Ռուսաստանը պահանջում է այդ նիստն անցկացնել մեկ օր շուտ՝ երկուշաբթի։ Նա նիստի թեման որակել է որպես «ուկրաինական արմատականների սադրանք»։