Արտաքին 4 տարի առաջ - 15:53 03-04-2022

Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկիի հետ հանդիպումից․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պուտինը երբեք չի հրաժարվել նման հանդիպումից, և նման հանդիպում, այո, հիպոթետիկորեն հնարավոր է։ Բայց որպեսզի այն կայանա, անհրաժեշտ է, որ երկու պատվիրակությունների աշխատանքի արդյունքում կոնկրետ փաստաթուղթ հասունանա։ Ոչ թե գաղափարների հավաքածու, այլ կոնկրետ գրավոր փաստաթուղթ։ Ահա այդ ժամանակ էլ կգա նման հանդիպման հերթը»,- ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով հնարավոր կլինի «որոշակի փաստաթղթի» ստորագրման հասնել, և դա «կարևոր քայլ կլինի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:
Պեսկովը նաև հավելել է, որ նորմալացումից հետո «դժվար խոսակցություն է սպասվում» Եվրասիական տնտեսական միության երկրների և Եվրոպայի հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում