Ներքին 4 տարի առաջ - 16:54 02-04-2022

Երևանում հնչած կրակոցների գործով երկու հոգու են ձերբակալել

Իրավապահները պարզել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և 2 երիտասարդների միջև։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում կեսգիշերին կնչած կրակոցների գործով երկու անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Իրավապահները պարզել են, որ ապրիլի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և 2 երիտասարդների միջև։
Վիճաբանության ընթացքում երիտասարդներից մեկին վիրավորվել են 9մմ տրամաչափի չպարզված տեսակի հրազենից, մյուսին` սուր կտրող-ծակող գործիքով: Երկու տուժածները տեղափոխվեն հիվանդանոց։

Քննիչներն իրականացնում են Բաբաջանյան փողոցում կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ (2 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022

Դեպքից ժամեր անց իրավապահները պարզել են վիճաբանության երկու մասնակիցների ինքնությունը, նրանց բերման են ենթարկվել վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալել՝ զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, երիտասարդների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու պահելու, կրելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք` shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժինը երեկ` ժամը 23։55-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ` «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ 10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգել են, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի` «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ են` 25-ամյա Համլետ Սարգսյանը, որը եղել է դանակահարված, և 26-ամյա Վռամ Պողոսյանը (հրազենային վնասվածքով)։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան