Ներքին 4 տարի առաջ - 20:35 01-04-2022

Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում․ ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․

«Սիրելի’ հայրենակիցներ,

Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։

Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։

Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։

Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։

Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։

Այս ընթացքը պետք է կասեցնել։

Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։

Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է և ինքնիշխանության կորուստը։

Հարգելի’ հայրենակիցներ,

Ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից, հավաքվենք «Ազատության» հրապարակում։

Դիմում ենք բոլորին, կուսակցություններին և անհատներին, մտավորականությանը և հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը և Սփուռքին:

Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։

Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։

Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ և մեր երեխաներին։

Ապրիլի 5, 18.30, «Ազատության» հրապարակ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ