Ներքին 4 տարի առաջ - 20:16 01-04-2022

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով փաստաբանը մանրամասներ է հայտնում

«Գագիկ Սողոմոնյան» անվանմամբ ֆեյքի գործը դեռ շարունակում է մնալ նախաքննության փուլում:
Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց այդ գործով մեղադրյալներից մեկի` Արամ Սարգսյանի պաշտպանը`Բենիկ Գալստյանը:

«Արդեն մեկ տարուց ավել է, ինչ գործը հարուցվել է, սակայն մինչ օրս, ըստ էության, իմ պաշտպանյալի`Արամ Սարգսյանի հետ ոչ մի գործողություն չի կատարվել»-ասաց Գալստյանը:
Փաստաբանի խոսքով`վերջին գործողությունը, որը վերաբերվել է Արամ Սարգսյանին այն է եղել, որ մի քանի ամիս առաջ փորձաքննության եզրակացություն են ստացել․ «Այսինքն`իմ պաշտպանյալի մասով իր բջջային հեռախոսն էր փորձաքննության ենթարվել, ուզում էին հասկանալ` մեջը ինչ-որ տվյալ կա, թե չկա և գործով հետաքրքրություն ներկայացնող որևէ տվյալ չեն գտել, վերադարձրել են պաշտպանյալիս հեռախոսը, հիմա էդպես ուղղակի քննության փուլում է, պաշտպանյալս ունի մեղադրյալի կարգավիճակ, իր նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին, բայց իր հետ որևէ ակտիվ գործողություն չի իրականացվել»:
Հարցին, թե, իր կարծիքով, երբ կլինեն ակտիվ գործողություններ, Գալստյանը պատասխանեց. «Ես մտածում եմ, որ ակտիվ գործողություն պարզապես չի կարող լինել առնվազն իմ պաշտպանյալի և այդ գործով անցնող երեք անձանց մասով: Իմ պաշտպանյալի մասով հաստատ կարող եմ ասել, որովհետև նա «Գագիկ Սողոմոնյանի» հետ որևէ առնչություն չունի: Այսինքն` ինչ էլ քննեն, դա են պարզելու»:

Անդրադառնալով նրան, որ «Գագիկ Սողոմոնյան» էջը շարունակում էր գրել այն ժամանակ, երբ Արամ Սարգսյանին ու մյուսներին բերման էին ենթարկում և հարցաքննում, Գալստյանը ասաց. «Այն պահին, երբ իմ պաշտպանյալին մյուս երեք անձանց հետ ձերբալալում էին, «Գագիկ Սողոմոնյանը» գրում էր, դրանից հետո էլ` երբ որ մենք դատարանում էինք «Գագիկ Սողոմոնյանը» էլի գրում էր, երբ պաշտպանյալիս վերաքննիչ բողոքն էր քննվում, այդ փուլում էլ էր գրում: Այսինքն` ես այդ ժամանակ էլ էի ասում` հարգելի գործընկերներ, տրամաբանությունից դուրս է, որ այս մարդը հիմա կարող է գրել, եթե ինքը Սողոմոնյան Գագիկն է: ԱԱԾ-ն ուրիշ վարկած էր առաջ քաշում, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը որպես այդպիսին մի խումբ անձանց հանցագործությունն է: Այսինքն` կոպիտ ասած, մեկ-մի քանի հոգին կալանքի տակ են, բայց մյուս անձինք, ովքեր ինտերնետ կապ ունեն, իրենք գրում են այդ էջով»:
Գալստյանը համոզված է, որ իր պաշտպանյալը որևէ առընչություն չունի «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի հետ, «Գագիկ Սողոմոնյանին» ուրիշ տեղ պետք է փնտրեն: Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե այդ էջը ով կամ ովքեր են ներկայացնում, մի բանի մեջ եմ վստահ, որ իմ պաշտպանյալը որևէ առնչություն չունի «Գագիկ Սողոմոնյանի» հետ, ուղղակի ինտերնետային խանութից երեխայի համար հագուստ է պատվիրել ու չգիտես ինչու ընկել է ԱԱԾ-ի ուշադրության տակ:Որոշ չափով ծանոթ լինելով նաև մյուս մեղադրյալների`Սաղաթելյան Արայի, Կարեն Բեքարյանի ու Ավագյան Մհերի գործերով նյութերին, նույնը ես վստահ կարող եմ ասել նրանց հարցով:Այս մարդիկ որևէ կապ չունեն գործի հետ»-ասաց Բենիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից «սոցիալական ցանցում մի շարք արգելված հրապարակումներ, հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն եւ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ» ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն եւ ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում եւ օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը՝ ստեղծել է կազմակերպված կայուն խումբ։ Այդ խմբում ներառել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին եւ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք են «Ֆեյսբուք»-ում ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը՝ իշխանությունների հասցեին վիրավորական եւ հայհոյախառն քննադատություն հնչեցնելու, ատելություն սերմանելու, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անվտանգությանն առնչվող գործողությունները քննադատելու, կասկածի տակ դնելու համար, ինչպես նաեւ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդել են իշխանության վրա։

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
13:23 Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից, ուշադրությո’ւն, 7 համալսարան. Ռուբեն Հայրապետյան