Ներքին 4 տարի առաջ - 16:16 01-04-2022

Երկրի անվտանգությունը թողած՝ մտածում եք իշխանությունը ամրապնդելու մասին. Իշխան Սաղաթելյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը անդրադարձ է կատարել երկրի ներկա իրավիճակին և այն բանին, որ խորհրդարանը պետք է գումարեր արտահերթ նիստ երկիրը իրավիճակից դուրս բերելու նպատակով։

«Երեկվա կառավարության նիստի ժամանակ ձեր քաղաքական առաջնորդը շատ մանրամասն նկարագրեց իրավիճակը Արցախում, նշեց սպառնալիքների մասին, խոսեց Արցախի հայաթափման, էթնիկ զտման մասին։ Ըստ էության՝ շատ ուղիղ ասաց, որ երկիրը կանգնած է պատերազմական իրավիճակի առջև։ Դրանից ժամեր հետո խոսվեց արտահերթ նիստի մասին, և շատ տրամաբանական էր, որ այդ նիստը պետք է լիներ երկրի անվտանգության, երկրի պաշտպանության ու հնչած խնդիրների վերաբերյալ։ Բայց ի՞նչ ենք այսօր քննարկում, և այդ ֆոնի վրա քաղաքական մեծամասնությունը ինչո՞վ է հանդես գալիս՝ ՏԻՄ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելով»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ երկրի առաջնային մանդատով օժտված խորհրդարանը՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը, արտահերթ նիստ է հրավիրում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար.


«Թշնամական զորքերը ներխուժել են Փառուխ, գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, և մենք ինչո՞վ ենք զբաղված։ Հիմա Ստեփանակերտում, Կարմիր շուկայում, Խրամորթում ապրող արցախցին ի՞նչ է մտածում այս խորհրդարանի և քաղաքական մեծամասնության մասին»։ Իշխան Սաղաթելյանը իր խոսքում նշեց նաև Սահմանադրությունը փոխելու մասին.


«Փոխեք Սահմանադրության այն կետը, որով ասվում է, որ Հայաստանում պետք է տեղական ինքնակառավարման մարմիները ձևավորվեն ընտրությունների միջոցով, ասեք, որ սրանից հետո բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, համայնքի ղեկավարներին, նաև Երևանի քաղաքապետին նշանակում է ՔՊ-ն»։


Ըստ Սաղաթելյանի՝ խորհրդարանը ադեկվատ չէ. «Տպավորություն է, որ դուք երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելու ձեր առաջնային պատասխանատվությունը թողած՝ մտածում եք ձեր իշխանությունը ամրապնդելու մասին, որպեսզի հավանական կորուստների դեպքում կարողանաք ձեր իշխանությունը պահել։ Խորհրդարանը պետք է գումարեր արտահերթ նիստ և քննարկեր պատերազմական իրավիճակում պետական բյուջեի ծախսերը վերանայելու հարցեր, ամբողջը ուղղեր դեպի երկրի պաշտպանությունը և երկիրը իրավիճակից դուրս բերելուն, որովհետև դուք փաստել եք, որ անկարող եք մեր երկրի պաշտպանությունը կազմակերպել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի