Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ
copy image url

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 09:06 01-04-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են այս շաբաթ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Էրդողանը նշել է, որ բանակցությունները կարևոր քայլ էին Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա, հերթական անգամ, Թուրքիան որպես հարթակ է առաջարկել Զելենսկիի և Պուտինի միջև բանակցությունների համար։

Ամենից շատ դիտված