Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:21 30-03-2022

Երբ Արցախում հումանիտար ճգնաժամ էր, միջազգային հանրությունը զբաղված էր Նավալնու պրիչոսկայով. Նաիրա Զոհրաբյան


«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ն շարունակում է Հայաստանի և Արցախի օրակարգի ամենաակտուալ թեմաներով քննարկումների շարքը: Այսօր հերթական քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այժմ ավելի ակտուալ հարց, քան այն, ինչ տեղի է ունենում Արցախում, չկա:

«Այսօր պիտի ընդունենք, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է. հումանիտար ճգնաժամ, միջազգային հանրության սելեկտիվ հումանիզմ, Հայաստանի իշխանությունների բացարձակ անտեղյակություն և անգործություն: Եվ գիտեք որն է աբսուրդը՝ երբ հետևում ենք Արցախի շուրջ կատարվող իրադարձություններին, լսում ենք իրարամերժ հայտարարություններ, օրինակ՝ ՌԴ ՊՆ-ից, որին հաջորդում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, և արանքում մենք որևէ կերպ չենք կարողանում գտնել Հայաստանի պաշտպանության նախարարին: Վերջին անգամ պաշտպանության նախարարին տեսել են Վեդիում, կարծում եմ՝ դարակազմիկ ընտրություններ կազմակերպելու համար: Սա աբսուրդ է: Բացի մի քանի հայտարարություններից, որտեղ հիմնական ասելիքն այն էր, որ մենք ոչ մի կապ չունենք, Արցախը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ, և նրանք են պատասխանատու հնարավոր վատթարագույն սցենարների համար՝ ուրիշ ոչինչ մենք չենք լսել»,- ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նաև նշեց, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը մի քանի պեսիմիստական մեսիջներ փոխանցեց: «Մեսիջ առաջին՝ իրավիճակը ծայրահեղ լարված է, մեսիջ երկրորդ՝ մենք, ըստ էության, ոչինչ անել չենք կարող, և պատասխանատուն ռուս խաղաղապահներն են, և կոչ միջազգային հանրությանը, որը, ես կարծում եմ, կոչ է առ ոչինչ, որովհետև մենք տեսնում ենք միջազգային հանրության սելեկտիվ վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ. երբ Արցախում հումանիտար ճգնաժամ էր, միջազգային հանրությունը զբաղված էր Նավալնու պրիչոսկայով, զբաղված էր ուկրաինական ճգնաժամով, սա ասում եմ մեծագույն հարգանք ունենալով թե ուկրաինացի, թե ռուս ժողովրդի այս ծանրագույն իրավիճակի հանդեպ»:

Զոհրաբյանը ընդգծեց, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է, իսկ ադրբեջանական կողմը վերջնագրեր է ներկայացնում. «Ադրբեջանի վերջնագիրը պարզ է, վերջինս պարտադրում է Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր: Երեկ Դաշնային խորհրդում մենք բոլորս ականատես եղանք Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցին, երբ որ Սալիբա Գարֆարովան խոսում է, որ չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, հայկական պատվիրակությունը մեղմաբարո ժպիտով պատասխանում է, թե մենք պատրաստ ենք, առաջարկում ենք կնքել խաղաղության պայմանագիր»:



Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան