Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 12:21 30-03-2022

Թե՛ Ռուսաստանի հաղթանակի, թե՛ պարտության դեպքում հայերը պարտվելու են. Շանթ Հարությունյան

Քաղաքական գործիչ, «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձավ միջազգային քաղաքական իրադրությանը, ռուս-ուկրաինական պատերազմին և Արցախում տեղի ունեցած վերջին սրացումներին:

Խոսելով այն մասին, որ մինչ Ուկրաինայում գլոբալ ճգնաժամը շարունակվում է, Ադրբեջանը սադրանքների է դիմում Արցախում, Շանթ Հարությունյանն ասաց. «Ես դեռ 2 ամիս առաջ էի ասել, որ Ռուսաստանի հաղթելու դեպքում էլ, պարտվելու դեպքում էլ Ադրբեջանը Թուրքիայի հրահանգով առիթից օգտվելու է ու ինչ-որ գործողություններ է անելու»: Հարությունյանը նշեց, որ դա շատ բնական և անխուսափելի պրոցես է. «Գեոպոլիտիկ պատերազմ է ընթանում համաշխարհային տիրապետության համար, և ինչպես Ուկրաինան է ինչ-որ կողմի համար որպես զենք օգտագործվում, այդպես էլ Հայաստանը, Ադրբեջանը՝ մի այլ կողմի համար»:

Հարությունյանը նաև ասաց, որ ճիշտ է՝ Ուկրաինայի համար դա իր կռիվն է՝ իր անկախության և ազատության համար կռիվը, բայց վերջին հաշվով Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն է հիմա Ռուսաստանի դեմ. «ԱՄՆ-ն լավ է հաշվել այդ պրոցեսը, բայց և Ուկրաինան, և Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, անկախ նրանից՝ այսօր «տաք» գործողությունների մեջ են, թե չէ, իրենք այս գլոբալ՝ համաշխարհային տիրապետության համար պայքարի բաղկացուցիչ զենք են, ճիշտ է, նաև այդ պայքարի մաս են, բայց ավելի շուտ ունեն զենքի ֆունկցիա»:

Հարությունյանը շեշտեց, որ Արևմուտքը շատ լավ է հաշվել Ռուսաստանին հաղթելու գործընթացը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի պարտությունն այս պայքարում անխուսափելի է.

«Ռուսաստանի հաղթանակի դեպքում էլ, պարտության դեպքում էլ հայերը պարտված կարգավիճակում են հայտնվելու: Եթե Ռուսաստանը այնտեղ (Ուկրաինայում) պարտվի, Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, առիթից օգտվելով, հրահրելու է սադրանքներ Ղարաբաղում: Ցավալին այն է, որ եթե Ռուսաստանը հաղթի, Ադրբեջանը էլի օգտվելու է, և երկու շանս ունի: Ռուսաստանի հաղթանակը մեզ բերելու է երկու տարբերակով պարտության վտանգ, Ռուսաստանի պարտության դեպքում մեկ պարտության հավանականություն կա»:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ապա անպայման շնորհակալություն է հայտնելու Ադրբեջանին և Թուրքիային իրենց պահվածքի, չեզոքության համար. «Իսկ այդ «շնորհակալությունը», իհարկե, Ռուսաստանի հաշվին չի լինելու, այլ մեր՝ հայերիս, ու քանի որ հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի համար առաջնային հարցը Ղարաբաղն է և Հայաստանի միջանցքը, ապա նրանք որպես շնորհակալություն դա են ուզելու: Մյուս կողմից՝ եթե ԱՄՆ-ն նկատի Ռուսաստանի հաղթանակի պրոցեսը, միանշանակ նոր բախումներ կհրահրի Վրաստանի ու Աբխազիայի, Օսեթիայի միջև, Ադրբեջանի ու Ղարաբաղի և այլն: Այսինքն՝ այստեղ ևս մենք կտուժենք»:

Հարցին՝ այս պայմաններում ի՞նչ պետք է անի Հայաստանը, Հարությունյանը պատասխանեց. «Առաջին ու կարևոր քայլն այն է, որ Հայաստանը դուրս չգա ՀԱՊԿ-ից, բայց ստանա դիտորդի կարգավիճակ և այդ կառույցում մնա որպես դիտորդ: Դա առիթ կլինի, որ մենք Արևմուտքին ցույց տանք, որ ձերբազատվում ենք այդ ագրեսիվ ռազմաքաղաքական բլոկից, որը ՆԱՏՕ-ի գլխավոր թշնամին է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան