Արտաքին 4 տարի առաջ - 16:02 29-03-2022

Ստամբուլում շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցությունները. միջանկյալ արդյունքներ

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն ընդմիջմանը Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները խոսել են միջանկյալ արդյունքների մասին։

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը. «Այժմ ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում մի քանի կարևոր հարցերի շուրջ: Առանցքայինը Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների մասին համաձայնագիրն է, և միայն այս պայմանագրով մենք կարող ենք պատերազմն ավարտել այնպես, ինչպես դա պետք է Ուկրաինային»:

Պոդոլյակը նաև հիշատակել է ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի խնդիրը. «Եվ այսօր մենք ունենք ևս մեկ խնդիր, որը գնալով մեծանում է. դա պատերազմի էսկալացիան է, ատելության էսկալացիան, սովորույթների և պատերազմ վարելու կանոնների խախտման էսկալացիան ոչ միայն մարտադաշտերում: Մեզ մոտ նաև ուղիղ եթերում կոչեր են հնչում ոչնչացնելու այս կամ այն ​​ազգին, ինչը հանգեցնում է հակամարտությունների, տեսագրություններ այն բանի, թե ինչպես է խախտվում Ժնևի կոնվենցիան ռազմագերիների վերաբերյալ»:

Ռազմագերիների խնդրի մասին խոսել է նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մեդինսկին. «Մենք բողոք ենք արտահայտել գերի ընկած ռուս զինծառայողների նկատմամբ ծաղրանքի առնչությամբ, ինչը հայտնվել է տեսանյութերում»:

Ավելի վաղ ՄԱԿ-ը դիմել էր երկու կողմերին՝ կոչ անելով հետաքննել ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել