Արտաքին 4 տարի առաջ - 17:28 27-03-2022

ԼԺՀ-ում շուտով հանրաքվե կանցկացվի Ռուսաստանին միանալու վերաբերյալ․ Պասեչնիկ

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ առաջիկայում կարող է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ՌԴ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացվել։
«Ժողովուրդը կիրացննի իր բացարձակ սահմանադրական իրավունքը և իր կարծիքը կհայտնի Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու վերաբերյալ։ Չգիտես ինչու, ես վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է»,- նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց 2014թ․-ին Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերի տարածքում ստեղծված ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը։ Լուգանսկի մարզի մեծ մասն այժմ գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, մարտերը շարունակվում են Ռուբեժնոյե-Սևերոդոնեցկ-Լիսիչանսկ բնակավայրերի համար։ Դոնեցկի մարզում ԴԺՀ-ի վերահսկողության տակ է տարածքի կեսից մի փոքր ավելին, որի պատճառով էլ նրա ղեկավարները դեռ չեն խոսում հանրաքվեի մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը