Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:48 25-03-2022

Ադրբեջանը, ըստ էության, գուցե լրացուցիչ խնդիր է ստեղծում հենց ՌԴ-ի համար․ Անդրանիկ Քոչարյան

Համաձայն ԱՀ ՊՆ-ի՝ այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի ԶՈւ կողմից կիրառվել է «Բայրաքթար» տիպի ԱԹՍ, որի արդյունքում մենք ունենք 3 զոհ և 5 վիրավոր։ Նաև հայտնվում է, որ Ադրբեջանը ունի 5 զոհ․ իրավիճակը բավականին լարված է։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր Հ1-ի եթերում մեկնաբանել է հակառակորդի նպատակներն և Արցախում տիրող լարված իրավիճակը։

«Դրանից առաջ գործողություն եղավ գազատարի հետ կապված, որը նախանշան էր ինչ-որ գործողություների, և բնականաբար՝ ըստ վերլուծաբանների, չի կարել անտեսել նաև այն տրամաբանությունը, որ սա էապես կարող է կապված լինել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հետ»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանը օգտվում է առիթից, քանի որ ՌԴ Զինված ուժերը զբաղված են, և տևական ժամանակ է՝ Ուկրաինայում չեն կարողանում հասնել շոշափելի հաջողությունների։ «Ավելի մեծ ուժեր են ներգրավված այդ խնդրի լուծմանը։ Իրենց առջև դրված ռազմական գործողությունների միջոցով՝ խնդրի լուծման համար բնականաբար կա նաև շոշափելի տեսակետ, որ Ադրբեջանը, ըստ էության, գուցե լրացուցիչ խնդիր է ստեղծում հենց ՌԴ-ի համար»,- ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ մենք բավարար ուժեղ չենք պատերազմից հետո․ «Բայց հենց այդ ուժեղ չլինելու հանգամանքն է, որ հրադադարի պահպանման համար կա երաշխավորը․ դա ՌԴ-ն է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան