Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:56 25-03-2022

Ռուսական «բարձր ճշգրտության» թևավոր հրթիռների մինչև 60%-ը չի գործարկվում. Reuters

Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական բանակի «բարձր ճշգրտության» թևավոր հրթիռների մինչև 60%-ը չի գործարկվում, գրում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։
Այս տվյալները կարող են բացատրել, թե ինչու Մոսկվան չկարողացավ կատարել բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ չեզոքացնել ուկրաինական ՀՕՊ համակարգը։
Վաշինգտոնի հաշվարկներով, օրական անհաջող արձակումների տոկոսը տատանվում է՝ երբեմն հասնելով 50-60%-ի։
Reuters-ը հղում է անում Վաշինգտոնում երեք անանուն աղբյուրների: Գործակալության զրուցակիցները չեն հայտնել, թե ինչ տվյալների վրա է հիմնված այս տեղեկությունը, կամ ինչ հետ են կապված նման տեխնիկական խնդիրները. անհաջող արձակումից մինչև պայթյուն առաջացնող մեխանիզմի խափանումներ։
Ընդ որում, ըստ գործակալության կողմից հարցված երկու ռազմական փորձագետների, 20% և ավելի «խոտանը» բավականին բարձր ցուցանիշ է համարվում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ