Մեծ յոթնյակի առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին զերծ մնալ միջուկային զենքի կիրառումից
copy image url

Մեծ յոթնյակի առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին զերծ մնալ միջուկային զենքի կիրառումից

Արտաքին 3 տարի առաջ - 22:42 24-03-2022
Աշխարհի արդյունաբերական զարգացած երկրները միավորող Մեծ յոթնյակի ղեկավարները Մոսկվային զգուշացրել են զերծ մնալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ժամանակ կենսաբանական, քիմիական և միջուկային զենք օգտագործելուց։

Այս մասին ասվում է հինգշաբթի Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Մեծ յոթնյակի հայտարարության մեջ։

«Մենք նախազգուշացնում ենք քիմիական, կենսաբանական և միջուկային զենքի կամ դրանց հետ կապված այլ նյութերի կիրառման ցանկացած սպառնալիքի դեմ»,- ընդգծվում է Գերմանիայի տարածած հայտարարության մեջ, որն այժմ գլխավորում է Մեծ յոթնյակը։

Փաստաթղթում խոսվում է նաև Ուկրաինայից փախստականներ ընդունելու երկրների պատրաստակամության մասին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Մեծ յոթնյակի պատրաստակամության մասին՝ անհրաժեշտության դեպքում էլ ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ամենից շատ դիտված