Ուղիղ եթեր
Ներքին Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 13:28 23-03-2022

Ոչ մի թիզ հող և ոչ մի հայ կորցնելու կարելիությունը չունինք. Նարեկ Արք. Ալեէմէզեան

Oragir.news-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջեկեղեցական հարաբերությունների հանձնախմբի ատենապետ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեանի հետ զրուցել է Հայաստան-Սփյուռք կապի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Արցախում ստեղծված իրավիճակի և Սփյուռքում այդ իրադարձությունների վերաբերյալ տեղ գտած արձագանքների ու քննարկումների մասին։

Պատասխանելով հարցին, թե ունի՞ մտավախություն, որ Հայաստան-Սփյուռք կապը վերանում է՝ նկատի առնելով, որ Սփյուռքից մշտապես նման ահազանգեր են հնչում, Նարեկ սրբազանն ասաց.

«Ամեն ոլորտի մեջ այդ մտավախությունները կան։ Մենք իրապաշտ պետք է լինենք, մենք չենք կարող, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, մեր մատի հետևը թաքնվել, դա կարող է մեզ կորստից կորուստ տանել։ Իրապաշտորեն պետք է քննարկենք մեր կորուստները, մինչև հիմա արձանագրած մեր ձախողումները և այդ բոլորը վերականգնելու հավաքական աշխատանքին պետք է լծվենք։ Մենք մեղավորներ չփնտրենք, բոլորս էլ մեղավոր ենք տարբեր համեմատություններով։ Հայ քրիստոնեությունը մեզ մեծ դասեր է սովորեցնում, այդ դասերից հիմնականն այն է, որ երբ մենք սխալ ենք գործում, երբ որ մեղքի մեջ ենք, նախ պետք է ընդունենք, որ մեղավոր ենք, ընդունելուց հետո պիտի զղջանք...»,- ասաց Նարեկ սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ