Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:52 22-03-2022

Նավերի երթևեկությունը Դարդանելի նեղուցում երկու ուղղությամբ դադարեցված է

Նավերի շարժումը Դարդանելի նեղուցում երկու ուղղությամբ դադարեցված է նավի անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի առափնյա անվտանգության գլխավոր տնօրինությանը։

«Դարդանելում նավերի շարժումը դադարեցվել է երկու ուղղությամբ՝ 110-մետրանոց İBRAHIM SIMŞEK բեռնափոխադրողի անսարքության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։