Ներքին 4 տարի առաջ - 23:34 22-03-2022

Արցախցուն խուճապի՞ մատնել․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ագրեսոր ադրբեջանցին երկրորդ անգամ, այս եղանակային աննախադեպ ծանր պայմաններում, զրկելով Արցախը գազամատակարարումից, կրկին փորձեց խուճապ ու քաոս առաջացնել:

Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետ է, պայմանները՝ անմարդկային, իր իսկ Հայրենիքում ապրելու բոլոր իրավունքները ոտնահարված, սակայն արցախցուն խուճապի մատնե՞լ…22.03.22 թ., մեր երեխաներն իրենց անմեղ ու ծիծաղկոտ աչուկներով, իրենց փոքրիկ թաթիկներով ծափահարում ու ցնծում են, համառորեն հաստատելով իրենց արժանապատիվ ապրելու իրավունքը…

Այսպիսի իրավիճակում, երբ թվում է, որ պիտի ամեն բան կանգ առնի, Արցախում թատրոն կա, արվեստ կա, ԿՅԱՆՔ կա…Փառք ու պատիվ այդ կյանքը հաստատողներին ու պահողներին»:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը