Արտաքին 4 տարի առաջ - 20:32 21-03-2022

Հույն դիվանագետը Մարիուպոլը համեմատել է Հալեպի և Ստալինգրադի հետ

Հունաստանի գլխավոր հյուպատոս Մանոլիս Անդրուլակիսը, որը տասնյակ հույն քաղաքացիների և էթնիկ հույների օգնել է տարհանվել ռուսական բանակի կողմից շրջափակված Մարիուպոլից, քաղաքի ավերածությունները համեմատել է Ստալինգրադի և Հալեպի հետ:
«Այն, ինչ ես տեսա, հուսով եմ, որ ոչ ոք երբեք չի տեսնի, Մարիուպոլը կներառվի պատերազմի հետևանքով ամբողջությամբ ավերված քաղաքների ցանկում»,- ասել է դիվանագետը։
Հունաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Անդրուլակիսը ԵՄ վերջին դիվանագետն է եղել, որը լքել է գրեթե երեք շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Մարիուպոլը։
Առնվազն տասը էթնիկ հույներ են սպանվել, մի քանիսը վիրավորվել են այն պահից, երբ Ռուսաստանը սկսել է Մարիուպոլի գնդակոծությունը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ տարածաշրջանից տարհանվել է Հունաստանի ավելի քան 150 քաղաքացի։
Մարիուպոլը, որը մինչ պատերազմն ուներ մոտ 400.000 բնակչություն, պատմականորեն բնակեցված էր էթնիկ հույներով։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի