ՀՀ նախագահն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել
copy image url

ՀՀ նախագահն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել

Ներքին 3 տարի առաջ - 18:44 21-03-2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: