Արտաքին 4 տարի առաջ - 09:06 21-03-2022

Պուտինը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, քանի որ նրա արշավը կանգ է առել. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արշավը Ուկրաինայում կանգ է առել և նա նողկալի հարձակումներ է ձեռնարկում խաղաղ բնակչության վրա:
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք տեսել ենք քաղաքների և ավանների, ինչպես նաև խաղաղ բնակիչների դիտավորյալ թիրախավորումը»,- ասել է Օսթինը CBS-ի «Face the Nation» հաղորդման ժամանակ:
Օսթինի խոսքով, Պուտինը նման քայլերի է դիմում, քանի որ նրա ռազմական արշավը կանգ է առել։
«Նա չկարողացավ հասնել նպատակներին այնքան արագ, որքան ցանկանում էր»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Օսթինը նաև ասել է, որ ԱՄՆ-ը ռուսական բանակի կողմից ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրյա վարձկանների առկայության որևէ նշան չի տեսնում։ Ավելի վաղ ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարել էին, որ Բաշար Ասադի բանակից հազարավոր սիրիացիներ, իբր, կներգրավվեն Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում