Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:42 19-03-2022

Արցախի ՆԳՆ-ն բնակիչներին հորդորում է գազի օգտագործման ժամանակ զգոնություն ցուցաբերել

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը բնակիչներին հորդորում է լինել ուշադիր գազի օգտագործման ժամանակ:

«Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Նախքան գազասարքը գործարկելը՝ նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը: Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը: Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը: Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը»,- նշված ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարությունը հորդորում է նաև ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112 կամ գազի վթարային ծառայություն՝ 1-04:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան