Ներքին 4 տարի առաջ - 21:43 18-03-2022

Արմավիրի մարզում այսօր վրաերթ է տեղի ունեցել

Արմավիրի մարզում այսօր վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 08:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Արթուր Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպանդարյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ալիխան Բ.-ին, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված