Ուղիղ եթեր
ԱՀ որևէ պաշտոնատար անձ ընտանիքը չի տեղափոխել ՀՀ․ ԱՀ ԱԱԾ
copy image url

ԱՀ որևէ պաշտոնատար անձ ընտանիքը չի տեղափոխել ՀՀ․ ԱՀ ԱԱԾ

Ներքին 3 տարի առաջ - 19:18 18-03-2022

2022-ի մարտ ամսվա սկզբից առ այսօր Արցախի Հանրապետության բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար իր ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ:

«Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված