Այսօր Տիգրան Արզաքանցյանը հրավիրվել է քննչական կոմիտե։ Oragir.news-ը Արզաքանցյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառով են իրավապահները իրեն հրավիրել․
«Մեր այգիներից գողություն էին կատարել ժամանակին, հիմա բացատրություն էին վերցնում»,- ասաց Արզաքանցյանը՝ շարունակելով․ «Ես Ղարաբաղում այգիներ ունեմ։ Այգիներիս մի մասը ադրբեջանցիները խլեցին տարան, 37 հեկտար խաղողի ու նռան այգիներ կորցրինք։ Հիմա մենք Մարտակերտում ունենք 17 հեկտար պոպոքի այգի»,- ասաց Արզաքանցյանը։