Ներքին 4 տարի առաջ - 17:26 18-03-2022

Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել: Գառնիկ Իսագուլյանը 10 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի:

ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։ Գառնիկ Իսագուլյանը 2021 թվականի դեկտեմբերի 22-ից կալանքի տակ էր:


Ամենից շատ դիտված