Ներքին 4 տարի առաջ - 11:32 18-03-2022

Արմեն Կանևսկոյի սանիկի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողը հայտնաբերվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 17-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են մարտի 8-ին Երևանի կենտրոնում քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատեր, 50-ամյա Արշակ Սարգսյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը։

Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերվել ու ոստիկանության կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա տղամարդ, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։

Վերջինս ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Մարտի 7-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՄՍԴՈՒՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։

Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին, որ դեպքը տեղի էր ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։ Նշված վայր էին ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ Մարտիրոսյանը։

Պարզվել էր, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց էր արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»